Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վրաստանը հիշում է Մհեր Մկրտչյանին

Վրաստանը հիշում է Մհեր Մկրտչյանին
11.03.2014 | 11:32

Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա հուշ-երեկո՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով։ Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ջանքերով։ Հուշ երեկոյի ընթացքում կցուցադրվեն Մհեր Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքները (առաջին անգամ Վրաստանում), բացառիկ լուսանկարներ, կհնչեն Գեորգի Դանելիայի, Ռևազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի հիշողությունները, որոնք տեսագրվել են հատուկ այդ առիթով։

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ